Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Շվեդիայի դեսպանի հետ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Շվեդիայի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցությունը շարունակել է զարգանալ ու ընդլայնվել: Նիկոլ Փաշինյանն այդ գործում ընդգծել է դեսպան Սվենսոնի անձնական ներդրումը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է Շվեդիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացման գործում:

Պատրիկ Սվենսոնը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը սերտ համագործակցության համար և հույս հայտնել, որ առաջիկայում ևս երկու երկրների միջև փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել տարբեր ուղղություններով:

Վարչապետը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում