Նոր նշանակումներ՝ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում

Նոր նշանակումներ՝ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում

Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում տեղի են ունեցել մարզչական նոր նշանակումներ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: 

Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը կգլխավորի Տիրան Ղազարյանը, մինչև 15 տարեկանների հավաքականը՝  Էրիկ Նազարյանը, մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Պետրոսյանը  մինչև 18 տարեկանների հավաքականը վստահվել է Վահագն Մինասյանին, իսկ մինչև 19 տարեկանների հավաքականը կգլխավորի Ռազմիկ Գրիգորյանը:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի տարբեր տարիքային բոլոր հավաքականների գլխավոր մարզիչների ցանկը.

Ազգային հավաքական – Ալեքսանդր Պետրակով

Հայաստանի Մ-21 հավաքական – Ռաֆայել Նազարյան

Հայաստանի Մ-19 հավաքական – Ռազմիկ Գրիգորյան

Հայաստանի Մ-18 հավաքական – Վահագն Մինասյան

Հայաստանի Մ-17 հավաքական – Արմեն Պետրոսյան

Հայաստանի Մ-15 հավաքական – Էրիկ Նազարյան

Հայաստանի Մ-14 հավաքական – Տիրան Ղազարյան

Կանանց Հայաստանի ազգային հավաքական – Արտակ Ադամյան

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքական – Գագիկ Տեր-Գևորգյան

Կանանց Հայաստանի Մ-17 հավաքական – Մարիամ Ստեփանյան

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքական – Ռուբեն Նազարեթյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում