Գիտության կոմիտեի նախագահը կմասնակցի Եվրոպական հանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոնի կառավարիչների խորհրդի նիստին

Գիտության կոմիտեի նախագահը կմասնակցի Եվրոպական հանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոնի կառավարիչների խորհրդի նիստին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մարտի 1-3-ը կգործուղվի Գերմանիա (Կարլսռուե), որտեղ կմասնակցի Եվրոպական հանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոնի կառավարիչների խորհրդի նիստին: Գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին 2023 թվականի մարտի 1-3-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Կարլսռուե)՝ Եվրոպական հանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոնի կառավարիչների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում