Թուրքիան ու ԱՄԷ-ն 13 համատեղ փաստաթուղթ են ստորագրվել

Թուրքիան ու ԱՄԷ-ն 13 համատեղ փաստաթուղթ են ստորագրվել

Երկօրյա պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հանդիպել է ԱՄԷ-ի թագաժառանգ, արքայազն Մուհամադ իբն Զաիդ Ալ Նահայանի հետ: Հանդիպման ավարտին կողմերը ընդհանուր առմամբ 13 փաստաթուղթ են ստորագրել, փոխանցում է Ermenihaber-ը։

Դրանք են՝

Փոխըմբռնման հուշագիր առողջապահության և բժշկական գիտությունների բնագավառում համագործակցության մասին,

Փոխըմբռնման հուշագիր՝ կլիմայական փոփոխությունների դեմ գործողությունների ոլորտում համագործակցության մասին,

Փոխըմբռնման հուշագիր արդյունաբերության և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին,

Փոխըմբռնման հուշագիր մշակութային ոլորտում համագործակցության մասին,

Փոխըմբռնման հուշագիր ցամաքային և ծովային բեռնափոխադրումների ոլորտներում համագործակցության մասին,

Փոխըմբռնման հուշագիր գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին,

Փոխըմբռնման հուշագիր երիտասարդության բնագավառում համագործակցություն մասին

Փոխըմբռնման հուշագիր աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում համագործակցության մասին,

Փոխըմբռնման հուշագիր օդերևութաբանության ոլորտում համագործակցության մասին

Արխիվային ոլորտում համագործակցության մասին արձանագրություն

Լրատվամիջոցների և հաղորդակցության ոլորտներում համագործակցության արձանագրություն

Պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության ժողովներ սկսելու վերաբերյալ մտադրությունների հուշագիր

Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին նախարարների համատեղ հայտարարություն:

Հիշեցնենք, որ 2021-ին Էրդողանն Անկարայում ընդունել էր Նահայանին։ Դա թագաժառանգի և ԱՄԷ ամենաազդեցիկ պետական գործչի առաջին այցն էր Թուրքիա 2012 թվականից ի վեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում