«Հրապարակ» թերթին դատի կտամ, որ ապացուցվի՝ ընտանեկան և հոգևոր կյանքը ինձ համար արժեք ու սկզբունք են և ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց. վարչապետ

«Հրապարակ» թերթին դատի կտամ, որ ապացուցվի՝ ընտանեկան և հոգևոր կյանքը ինձ համար արժեք ու սկզբունք են և ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել սոցցանցի իր էջում՝ անդրադառնալով «Հրապարակ» թերթի՝ «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» վերտառությամբ հոդվածին: Վարչապետը նշել է, որ թերթին անպայման դատի կտա, որ ապացուցվի, որ ընտանեկան և հոգևոր կյանքը իր համար արժեք ու սկզբունք են, և ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց։

«Այս առիթով նաև պնդում եմ, որ Գարեգին Բ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Թող Գարեգին Բ-ն էլ ինձ դատի տա հայտարարված արժեքներին և Կաթողիկոսի կարգավիճակին իր համապատասխանելիությունը ապացուցելու համար։

Հ․Գ․ Հայ Առաքելական Եկեղեցին մեր սրբությունն է, մեր ինքնությունը։ Չպիտի այլևս հանդուրժենք այդ սրբությունը պղծողներին»,- գրել է վարչապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում