Արմեն Գրիգորյանը և Նիկոլա Ռոշն անդրադարձել են անվտանգային համագործակցությանը

Արմեն Գրիգորյանը և Նիկոլա Ռոշն անդրադարձել են անվտանգային համագործակցությանը

Սեպտեմբերի 5-ին Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետին առընթեր գործող Պաշտպանության և ազգային անվտանգության գլխավոր քարտուղար Նիկոլա Ռոշի հետ: Այդ մասին հայտնում ե ն ԱԽ գրասենյակից:

 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգը, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել անվտանգային համագործակցությանը և քննարկվել է կիբեռանվտանգության ու տեղեկատվական միջավայրի աղտոտվածության հարցերի շրջանակներում համագործակցությունը:

 

Արմեն Գրիգորյանը ներկայացել է օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ՝ ընդգծելով, որ ստեղծվելու են տնտեսական լայն հնարավորություններ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ արտատարածաշրջանային երկրների համար:

 

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ինստիտուցիոնալացնելու երկու երկրների գրասենյակների միջև առկա կապերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում