Բյուջե 2023-ի համատեքստում այսուհետ պարբերաբար կներկայացվի բյուջետային ծախսերին և ֆինանսական ոլորտին վերաբերվող վիճակագրություն

Բյուջե 2023-ի համատեքստում այսուհետ պարբերաբար կներկայացվի բյուջետային ծախսերին և ֆինանսական ոլորտին վերաբերվող վիճակագրություն։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Այսպիսով 2023թ.ի պաշտպանական ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 73%-ով, 2018թ.-ի համեմատ՝ 113%-ով, 2019թ. համեմատ՝ 61%-ով, 2020թ. համեմատ՝ 31%-ով, 2021թ. համեմատ՝ 52%-ով, 2022թ. համեմատ՝ 47%-ով:
2023թ. պաշտպանության համար նախատեսված գումարը կազմելու է ավելի քան 509 մլրդ դրամ կամ 1.254 մլրդ դոլար:
Պաշտպանության ծախսերը կազմելու են ընդհանուր բյուջեի ծախսերի 19.6%-ը:
Կարծիքներ