Հայաստանը Ֆրանկոֆոնիայի նախագահությունը հանձնեց Թունիսին

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի նախագահությունը հանձնեց Թունիսին:
Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով.
«Նախագահող երկրին հաջողություն եմ մաղթում Ֆրանկոֆոնիայի առաջնահերթությունների իրականացման գործում»:
Հիշեցնենք՝ Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Թունիս է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:
Կարծիքներ