Միրզոյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Միրզոյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները:

 

Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը նաև քննարկել են տարածաշրջանային և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում