Ճապոնիայի վարչապետը կողմ է արտահայտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական և ոչ մշտական անդամների թվի ընդլայնմանը

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Աֆրիկայի ավելի մեծ ներկայացուցչության, ինչպես նաև մշտական և ոչ մշտական անդամների թվի ավելացման օգտին: Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
«Աշխարհը կտրուկ փոխվում է: Մեզ անհրաժեշտ է Անվտանգության խորհուրդ, որն արտացոլի այսօրվա աշխարհը: Ճապոնիան աջակցում է Աֆրիկայի ավելի մեծ ներկայացուցչությանը: Մենք պետք է ընդլայնենք Անվտանգության խորհրդի ինչպես մշտական, այնպես էլ ոչ մշտական անդամությունը», - ասաց նա:
Ճապոնիան մշտապես հանդես է գալիս ՄԱԿ-ի բարեփոխման օգտին, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երկրների ներկայացուցչության ընդլայնումը: Բրազիլիայի, Գերմանիայի և Հնդկաստանի հետ միասին այն մաս է կազմում, այսպես կոչված, G4 խմբին, որի անդամները պարտավորվել են աջակցել միմյանց՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական տեղի համար:
Կարծիքներ