Գյումրիում մեկնարկած «Առողջ ապրելակերպի արշավը» կանցկացվի նաև Հայաստանի այլ քաղաքներում

Գյումրիում մեկնարկած «Առողջ ապրելակերպի արշավը» կանցկացվի նաև Հայաստանի այլ քաղաքներում

ՀՀ   առողջապահության նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 8-ին  Գյումրիում քայլերթով մեկնարկեց «Առողջ ապրելակերպի արշավ»-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  միջոցառման անցկացմանն աջակցել է նաև Շիրակի մարզպետարանը:

Առողջ ապրելակերպի գաղափարի շուրջ համախմբվել էին դպրոցներ և բուժհաստատություններ: Մասնակցեցին առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը, նախարարության և մարզպետարանի պատասխանատուներ։

Արշավի շրջանակներում անցկացվող սպորտլանդիայի, ինտերակտիվ թատրոնի, բակային խաղերի ընթացքում խոսվեց առողջ ապրելակերպի մասին, իսկ տաղավարներում առողջ ապրելակերպի վարքագծի ձևավորման թեմայով խորհրդատվություն տրվեց տարբեր մասնագետների կողմից։ Միևնույն ժամանակ,  դպրոցականները պատրաստեցին առողջ կերակուրներ ու հյուրասիրեցին անցորդներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում