Կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել աշնանացան ցորեն մշակողներին

Կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել աշնանացան ցորեն մշակողներին

Պարենային անվտանգություն, անմշակ հեկտարների կրճատում. կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել աշնանացան ցորեն մշակողներին։

Ինչպես հայտնում են կառավարությունից՝ բարձրորակ սերմերով ցանք անողների աջակցությունը 1 հեկտարի համար 120 հազար դրամ է, չհավաստագրված հացահատիկի դեպքում՝ 70 հազար: Ընդհանուր բյուջեն 6.8 մլրդ դրամ է:

Ծրագրում ընդգրկվելու համար պետք է դիմել Տեղական ինքնակառավարման մարմիններ մինչև հոկտեմբերի 15-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում