ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 27-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.89 դրամով և կազմել 393.60 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.74 դրամով և կազմել 419.81 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.15 դրամով և կազմել 5.61 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.35 դրամով և կազմել 474.68 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 51.52 դրամով և կազմել 22787.02 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.67 դրամով և կազմել 300.36 դրամ: Պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16414.1 դրամ:
Կարծիքներ