Հայաստան-Իրան սահմանի հետ կապված որևէ խնդիր այս պահին չկա. Վահե Հովհաննիսյան

Թեև ավելի շատ ՏԿԵՆ գործընկերներն են ակտիվ կապի մեջ կապալառուի հետ, բայց հենց կոնֆլիկտը սրվեց, առաջին բանը, որ մտածում էի, Հյուսիս-հարավ ճանապարհի մեր շինարարակական աշխատանքներն էին: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտության պատճառով Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքի հնարավոր խափանումներին:
«Իմ տպավորությամբ՝ չպետք է որ տուժի, որովհետև հիմա դեռ հողային աշխատանքներ են իրականացվում, շատ բան չկա ներմուծելու Իրանից, թեև Հայաստան-Իրան սահմանի հետ կապված որևէ խնդիր այս պահին չկա, ամեն ինչ նորմալ աշխատում է»,- ասաց նախարարը:
Կարծիքներ