Արկածային տուրիզմ. Հայաստանը օդապարիկներով զբոսանքների, ժայռամագլցման և ռաֆթինգի նոր թագուհին է

Թարգմանաբար ներկայացնում ենք «Huffington Post» հանդեսում Ֆրանչեսկա Ալիատա Բրոնների՝ հոկտեմբերի 10-ին հեղինակած «Արկածային տուրիզմ. Հայաստանը օդապարիկներով զբոսանքների, ժայռամագլցման և ռաֆթինգի նոր թագուհին է» հոդվածը: Հեղինակը մասնակցում էր ս.թ. հոկտեմբերի 6-ին դեսպանության կազմակերպած ընդունելությանն ու համերգին: Տեղեկանք. The Huffington Post (կամ՝ HuffPost) ամերիկյան լրատվական կայք է, որը հիմնադրվել է 2005 թվականին: Իտալալեզու տարբերակը անկախ պարբերական է, որն ամբողջությամբ պատկանում է GEDI խմբին։ Կայքը 2006 և 2008 թվականներին ստացել է Webby մրցանակներ՝ որպես լավագույն քաղաքական բլոգ, իսկ 2008 թվականին Observer-ը համարել է աշխարհի ամենաազդեցիկ բլոգը, Time-ի 2009 թվականի 25 լավագույն բլոգների ցանկում այն զբաղեցրել է երկրորդ տեղը:
Հեղինակ՝ Ֆրանչեսկա Ալիատա Բրոններ
Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում գտնվող՝ մեր Սիցիլիայից մի փոքր ավելի մեծ այս երկիրը դեռևս քիչ է հայտնի, բայց այն անպայման արժե այցելել: Երկիր, որը հրավիրում է ձեզ «դանդաղ և հանգիստ» ճանապարհորդության՝ ավանդական կերակրատեսակներ և մեդիտատիվ գինի համտեսելով:
10 հոկտեմբերի 2025թ.
«Արկածային տուրիզմի համար լավագույն ուղղություն» ընտրված Հայաստանը հիասքանչ երկիր է, որը մի փոքր ավելի մեծ է, քան մեր Սիցիլիան և գտնվում է Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում: Այս երկիրը որպես զբոսաշրջային ուղղություն դեռևս քիչ է հայտնի, բայց այն անպայման արժե այցելել: Պատահական չէ, որ Lonely Planet-ը «փոքր» Հայաստանը ներառել է 2025 թվականի «մեծ» և լավագույն ուղղությունների ցանկում: Բացի վերոնշյալ մրցանակից, որը շնորհվել է 2025 թվականինԲեռլինում կայացած Patwa International Travel Awards մրցանակաբաշխության ժամանակ (Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճանապարհորդական լրագրողների ասոցիացիան այս մրցանակը հանձնում է 1999 թվականից այն երկրներին, կազմակերպություններին և ընկերություններին, որոնք աչքի են ընկնում զբոսաշրջության և կայուն զբոսաշրջության զարգացման գործում իրենց ակնառու ներդրմամբ):
Այստեղ չեք տեսնի զանգվածային զբոսաշրջություն, ամբոխ, երկար հերթեր: Հարավային Կովկասում գտնվող և Վրաստանին, Ադրբեջանին, Իրանին և Թուրքիային սահմանակից Հայաստանը մի երկիր է, որը հրավիրում է «դանդաղ և դյուրին» ճանապարհորդության: Այն նաև աշխարհի ամենահին քրիստոնյա երկիրն է, և այստեղ այցելությունների հիմնական ուղղությունը սովորաբար ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված ապշեցուցիչ վանքերն են: Սակայն Ադրբեջանի հետ հակամարտությունից երկու տարի անց, որի արդյունքում Հայաստանը կորցրեց Լեռնային Ղարաբաղը, «Արարատի ժողովուրդը» (5137 մետր բարձրությամբ սրբազան այս լեռը Հայաստանի խորհրդանիշն է և հստակ տեսանելի է, չնայած ոչ գտնվում է Թուրքիայի տարածքում) զբոսաշրջությունը խթանելու ուղղությամբ ուշագրավ աշխատանք է կատարում բազմաթիվ տեսարժան վայրերի, այդ թվում՝ բնության, մշակույթի և նրբահամ խոհանոցի բացահայտման գործում:
Եթե սկսենք երկնքից, ապա հոկտեմբերի 10-ից 15-ը՝ Skyball միջազգային օդապարիկների փառատոնի շնորհիվ, ավելի դյուրին կլինի մայրաքաղաք Երևանի և նրա շրջակայքի վրա վեր խոյացող սիրելի Արարատի տեսարանով մայրամուտով հիանալը: Փառատոնը կազմակերպվում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ՝ արդեն յոթ տարի շարունակ և նպատակ ունի ցուցադրել երկրում առկա արկածային զբոսաշրջության նոր հնարավորությունները: Աշխարհի տարբեր ծայրերից գույնզգույն օդապարիկներ են հավաքվում Հանրապետության հրապարակում (մայրաքաղաքի ամենաէլեգանտ և վառ վայրերից մեկում) և երկրի այլ մասերում՝ անմոռանալի թռիչք վայելելու հնարավորություն տալով։ Ավելին ցանկացողների համար պարապլանով թռչելու հնարավորություն կա Տավուշի մարզում՝ Սևանա լճի և Ազատի ջրամբարի վրայով՝ բացահայտելով աննկարագրելի տեսարաններ և վայելելով տարվա եղանակի գունագեղ պատկերը։ Փառատոնին մասնակցում են քսան օդապարիկներ Արաբական Միացյալ Էմիրություններից, Անգլիայից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Վրաստանից, Իտալիայից, Ռուսաստանից, Ճապոնիայից և, իհարկե, Հայաստանից։ Օդապարիկների թռիչքները տեղի են ունենում Երևանի, Գառնիի և Ապարանի օդային տարածքում։ Յուրաքանչյուր թռիչք ներառում է մրցութային փուլ, որի ընթացքում օդաչուներին տրվում է հատուկ առաջադրանք, որը հիման վրա կորոշվեն հաղթողները։ Նախատեսվում է ընդհանուր առմամբ ինը թռիչք՝ կախված եղանակային պայմաններից։
Երկնքից իջնելեվ երկիր՝ Հայաստանի հիասքանչ վայրերը հայտնաբերելու և ուսումնասիրելու. օրինակ՝ նոր Հայկական Ազգային արահետը, որը բացվել է 2024 թվականին: Այս 1000 կիլոմետրանոց երթուղին անցնում է լեռներով, քիչ բնակեցված հովիտներով և հմայիչ գյուղերով, որտեղ կարելի է մշակութային կանգառներ անել և բնության գրկում վայելել խորովածը (կրակի վրա եփած խոզի կամ գառան միսը): 10 շրջաններն ուսումնասիրելու այլընտրանքային միջոց է մեքենա վարձելը և զբոսաշրջային երթուղիներից դուրս՝ հիմնականում լավ խնամված ճանապարհներով ճամփորդելը: Մայրաքաղաքից դեպի հարավ ձգվում են Հին Մետաքսի ճանապարհի երթուղիները՝ քարավանատներով և վայրի բնությամբ՝ ընդհուպ մինչև Իրանին սահմանամերձ Մեղրիի լեռնանցքը:
Մեկ այլ տարբերակ է Դեբեդի հսկայական կիրճին նայող քաղաքներն այցելելը, որտեղ տեղացի կանայք սովորեցնում են պատրաստել ավանդական լցոնված աղանդերը՝ սննդարար և համեղ գաթան: Ավելի շատ ադրենալին ստանալու և բնությունը վայելելու համար կարող եք «թռչել» Որոտան գետի կիրճի վրայով՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղով՝ «Տաթևի թևերով» (5.7 կմ), որը, կարծես, մարտահրավեր է նետում ձգողականությանը, կամ Սևանա լճի վրայով, որը երկրի ամենամեծ լիճն է և հայտնի է որպես Հայաստանի «կապույտ մարգարիտ»՝ իր վառ փիրուզագույն ջրերի պատճառով: Սուր զգացողությունների սիրահարների համար Բյուրականի և Կապանի զիպլայններնառաջարկում են գագաթների և հովիտների վրա բացվող հիանալի տեսարաններ, իսկ ջրային սպորտաձևերի սիրահարները կարող են լաստանավարկությամբ զբաղվել Դեբեդի կիրճում:
Հայաստանի բնությունը անընդհատ փոփոխվող լույսերի կալեյդոսկոպ է հրամցնում նույնիսկ նրանց, ովքեր ոտքերը գետնից չեն ուզում կտրել։ Օրինակ՝ Դիլիջանի ազգային պարկում կան հմայիչ արահետներ, որոնք ընկղմված են գունագեղ անտառների մեջ՝ Պարզ և Գոշ լճերի հիասքանչ տեսարաններով։ Լոռու մարզը մեկ այլ վայր է այն զբոսաշրջիկների համար, ովքեր սիրում են ընկղմվել այս աշնանային սեզոնի կարմիր, դեղին և նարնջագույն ներկված անտառների մեջ: Ստեփանավանի Դենդրոպարկում ավելի քան 500 բուսատեսակներ կան, որոնք հատկապես արժե տեսնել աշնանը: Դեպի Հայաստանի ամենակարևոր առողջարանային քաղաք՝ Ջերմուկ տանող ճանապարհին կարելի է բացահայտել ջրվեժներ, հովիտներ և բնության անաղարտ անկյուններ։ Ցանկության դեպքում հնարավոր է նաև վայելել սպա բուժումներ՝ օգտագործելով բուժիչ հանքային ջրերը։
Ժայռամագլցման սիրահարների համար Նորավանքի կիրճը լավագույն վայրն է հմտությունները փորձարկելու և անսովոր տեսարաններով հիանալու համար: Իսկ հեծանվորդները կարող են զվարճանալ մայրաքաղաքից դեպի հյուսիս գտնվող Վանաձոր քաղաքի Բու լեռնային հեծանվային այգում:
Սպորտից մինչև սնունդ՝ ընդամենը մեկ քայլ է։ Ավելի ճիշտ՝ լիովին վաստակած քայլ: Ֆիզիկական ակտիվությունից հետո կարելի է լիցքավորվել՝ վայելելովհիանալի կերակուրը և խմիչքները, սկսած լավաշից՝ գետնափոր վառարանի (թոնրի) պատերի վրա թխած բարակ և բուրավետ հացից, որն այնքան յուրահատուկ է, որ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անշոշափելի մշակութային ժառանգության ցանկում: Վայելեք լավաշը պանիրներով, կանաչիներով և մսով՝ օրվա ցանկացած ժամի:
Մայրաքաղաք Երևանում զբոսնելիս կհանդիպեքհիանալի գինետներ, բարեր և ռեստորաններ, որտեղ կարող եք համտեսել ավանդական ուտեստներ և յուրահատուկ հյութեր՝ պատրաստված վարդից, նուռից, դեղձից և ծիրանից՝ այն ամենից ինչ առատորեն արտադրում է Հայաստանը:
Կարող եք նաև համտեսել լեռներում հավաքված բուժիչ բույսերից՝ լորենուց մինչև վայրի ուրցից պատրաստված օգտակար բուսական թեյեր, որոնք ցանկության դեպքում կարելի քաղցրացնել տեղական մեղրով: Ոչ պակաս ուշագրավ են գինիները, որոնց արտադրությունն արագ զարգանում է՝ գրավելով միջազգային ուշադրությունը գինու ասպարեզում: Եթե մի քանի օր ունեք, այցելեք քաղաքից դուրս գտնվող գինու գործարաններից մեկը, որտեղ կարող եք ըմբոշխնել մեկ (կամ երկու) շիշ գինի պանրի տեսականու ուղեկցությամբ,և խաղողի այգիներում, կենդանի երաժշտության ներքո, հիանալ մայրամուտի տեսարանով: Անգամ Կիանտին կամ Բուրգունդիան կարող են նախանձել այս վայրերին։ Գործարանների թվում առանձնանում է Old Bridge գինու գործարանը, որը գտնվում է Արենիի` հայկական խաղողի տեսակի աճեցման տարածքում: Այստեղ բացի կարմիր, սպիտակ և վարդագույն գինիներ արտադրելուց, մատուցվում են տնական ուտեստներ (մայրիկիբաղադրատոմսով), որոնք արժե փորձել: Գինետանը կից առկա են չորս բուտիկ սենյակներ: Ավանդականուտեստների շարքում առանձնանում է ղափաման՝ բրնձով, չրերով, մեղրով և կարագով լցոնած և ջեռոցում եփած դդումը, որը բնորոշ է աշնանային տոնակատարություններին: Փոքր գինու գործարանները հաճախ օգնության կարիք են ունենում խաղողի բերքահավաքի ժամանակ. հնարավոր է նաև մասնակցել խաղողի բերքահավաքին՝ «Արարատի ժողովրդի» ամենաիսկական և ուրախ աշնանային ոգին զգալու համար։
Կարծիքներ