Տիգրան Ավինյանը մասնակցել է Սևան ստարտափ սամմիթին, պատմել Երևանի թվային վերափոխման մասին

«Երեկ մասնակցեցի Սևան ստարտափ սամմիթին, որտեղ պատմեցի Երևան քաղաքի թվային վերափոխման մասին»,- սոցցանցում գրառում է կատարել Տիգրան Ավինյանը:
Ըստ քաղաքապետի՝ 2021-ին քաղաքապետարանի միջանցքներում դեռ պտտվում էին փաստաթղթերով լցված սայլակներ, իսկ այսօր Երևանը դարձել է ժամանակակից, թվային և բնակիչների կարիքներին արագ արձագանքող քաղաք։ Այնուհետև Երևանի քաղաքապետը թվարկել է ոլորտում իրականացված հիմնական ուղղությունները.
Ստեղծվել է «Ակտիվ Քաղաքացի» հարթակը՝ մասնակցային կառավարման նոր գործիք․
Գործարկվել է Էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակը․
Հիմնվել է միավորված GIS համակարգը, որը թույլ է տալիս կառավարման բոլոր մակարդակներում օգտագործել իրական ժամանակում թարմացված տարածական տվյալներ։
«Մեր այս աշխատանքը, որն իրականացրել ենք մոտ 6 ամսում, միջազգային գնահատանքի արժանացավ․ 2025-ին Երևանը, GEOVIBE-ի հետ միասին, ստացավ SAG մրցանակը՝ Esri համաշխարհային GIS համաժողովում»,- գրառման վերջում նշել է քաղաքապետը։
Կարծիքներ