Հայկական ապրանքների մուտքը գերմանական շուկա էապես կհեշտանա. Պապոյան
Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովների համատեղ նիստում որոշվել է Հայաստանը ներառել Գերմանիայի «Ներմուծման խթանման գրասենյակ» (IPD) նախաձեռնության մեջ։ Այն հնարավորություն կտա հայ գործարարներին ընդլայնել արտահանման աշխարհագրությունը, ապահովել իրենց ներկայությունը գերմանական շուկայում և բարձրացնել հայկական արտադրանքի ճանաչելիությունը։
Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
IPD նախաձեռնությունը ծառայում է որպես կամուրջ՝ միավորելով գործընկեր երկրների ձեռնարկությունները Գերմանիայի և Եվրամիության վստահելի ներմուծողների հետ։
Ծրագիրը տրամադրում է տեխնիկական աջակցություն, շուկայի մուտքի աջակցություն և արտահանման կարողությունների զարգացման նպատակային ծրագրեր։


Կարծիքներ