Նա որոշել է մնալ Սիթիում․ Գվարդիոլան՝ Կալվին Ֆիլիպսի մասին

Նա որոշել է մնալ Սիթիում․ Գվարդիոլան՝ Կալվին Ֆիլիպսի մասին

Armsport.am-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսի՝ ակումբում մնալու որոշման մասին՝ չնայած սահմանափակ խաղաժամանակին։

«Ֆիլիպսը որոշել է մնալ «Մանչեսթեր Սիթիում», և ակումբը նրա հետ խոսել է այն մասին, որ նա կարող է չունենալ այնքան րոպե, որքան կցանկանար նոր մրցաշրջանում: Այնուամենայնիվ, նա դեռ մնում է մեզ հետ։

Նա շուտով հայր է դառնալու, ուստի ցանկացել է կարիերան շարունակել «Սիթիում»: Ամեն ինչ լավ է, ամեն ինչ կատարյալ է։ Նա հիանալի մարդ է և լավ խաղացող»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում