Ինտերը պարտվեց Սասուոլոյին, Մխիթարյանը մասնակցել է խաղին

Ա Սերիայի 6-րդ տուրում «Ինտերը» ընդունել էր «Սասուոլոյին» և 1-2 հաշվով պարտություն կրեց: Գրում է armsport.am-ը։
Միլանյան թիմը մինչև 54-րդ րոպեն հաղթում էր Դյումֆրիսի՝ 45+1-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ, սակայն 2-րդ կեսում 2 գոլ բաց թողեց:
Հենրիխ Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 68-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Ինտերը» 15 միավորով 1-ին տեղում է, իսկ «Սասուոլոն» 9 միավորով՝ 8-րդ:
Կարծիքներ