Հուլիսի 1-ից ամբողջ Հայաստանում կներդրվի ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը

Հուլիսի 1-ից ամբողջ Հայաստանում կներդրվի ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը

Կառավարությունը հավանություն է տվել ընտանիքի անապահովության գնահատման նոր կարգին, որը 2026 թվականի հուլիսի 1-ից կներդրվի հանրապետության ամբողջ տարածքում։ Նոր համակարգը նախապես փորձարկվել է Կոտայքի մարզում և Սյունիքի մարզում։

Ըստ կառավարության՝ համակարգը նպատակ ունի նպաստել ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, ավելի հասցեական դարձնել սոցիալական աջակցության ծրագրերը և խրախուսել քաղաքացիների սոցիալ-տնտեսական ակտիվացումը։

Նոր կարգով նպաստ ստանալու դիմումը միաժամանակ կդիտարկվի որպես աշխատանքի որոնման հայտ ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամների համար։ Միևնույն ժամանակ, աշխատանքի անցնելուց հետո ստացված եկամուտները 12 ամիս չեն հաշվարկվի և չեն ազդի նպաստ ստանալու իրավունքի վրա։

Ընտանիքների անապահովության աստիճանը կգնահատվի չորս շեմերով՝ ծայրահեղ անապահով, չափավոր անապահով, միջին անապահով և անապահով։ Այդ գնահատականից կախված կլինի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության փաթեթը՝ ներառյալ նպաստները, հրատապ օգնությունը, ինչպես նաև կրթական, առողջապահական և կոմունալ արտոնությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում