Հաղորդավար Արման Մարգարյանը և Յուլիա Կուտեպովան ծնողներ են դարձել

Հաղորդավար Արման Մարգարյանը և Յուլիա Կուտեպովան ծնողներ են դարձել: Այս մասին տեղեկանում ենք Արման Մարգարյանի գրառումից,որեւմ ասված է.
«Պետք է լինես այնտեղ, երբ լույս աշխարհ է գալիս քո երեխան։
Ես համոզվել եմ, որ բոլոր տղամարդիկ պարտադիր պետք է ներկա լինեն իրենց երեխայի ծննդաբերությանը։ Պետք է տեսնես, թե ինչի միջով է անցնում կինը՝ մինչև երեխային լույս աշխարհ է բերում։ Այդ պահին դու ոչ միայն ականատես ես դառնում կյանքի հրաշքին, այլ նաև մասնակից ես դառնում դրան։ Դու տեսնում ես ցավը, ուժը, սերն ու հերոսությունը՝ նույն մարդուց, ում հետ կյանք ես կառուցել։
Վստահ ասում եմ՝ այն կապը, որ առաջանում է այդ պահից հետո, թե քո կնոջ, թե նորածին երեխայիդ հետ՝ այլևս երբեք չի կտրվելու։ Դու դառնում ես իսկական հայր, ոչ թե պարզապես “պապա”։
Բուժքույրը, ով ներկա էր ծննդաբերության ժամանակ, զարմացած էր։ Ասեց՝
«Զարմանում եմ, որ հայ տղամարդ ես ու ներկա ես կնոջդ ծննդաբերությանը։ Սովորաբար հայ տղամարդիկ էստեղ լինում են հիվանդանոցի դիմաց՝ ընկերների հետ խմում են, մինչ կինը ծննդաբերում է։»
Ասաց՝ ուրիշ ազգի տղամարդ չեմ տեսել, որ կինը ծննդաբերի, իսկ ինքը դրսում տոնի։
Ես ուզում եմ, որ սա փոխվի։
Տղամարդ լինելը նշանակում է լինել կնոջդ կողքին հենց այն պահին, երբ նա կյանք է տալիս ձեր երեխային»։
Freenews.am-ը ի սրտե շնորհավորում է բալիկ ունենալու կապակցությամբ և մաղթում անհոգ մանկություն:
Կարծիքներ