ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել ավելի քան 65 մլն դրամ հատկացնել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը

Այսօր ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել ավելի քան 65 մլն դրամ հատկացնել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը «Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակում» միջոցառման համար։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարության մշակումը սկսվել էր դեռևս 2024 թվականին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի շրջանակում։ Սակայն 2025 թվականի փետրվարի 26-ին ԱՄՆ ՄԶԳ-ն դադարեցրել էր «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը։
Այսպիսով, ՀՀ պետական բյուջեի միջոցների հատկացման շնորհիվ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքները կշարունակվեն՝ հնարավորինս շուտ հիմնարար այս փաստաթուղթն ավարտին հասցնելու նպատակով։
Այսօր հաստատվել է նաև ՀՀ ազգային ժողովի՝ մայիսի 15-ի արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով ընդունված «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում կատարված փոփոխություններից բխող՝ Կառավարության համապատասխան որոշումը։
Կարծիքներ