Հարկերը դեմոնիզացնելու ցանկացած փորձ համարում եմ ոչ միայն հակապետական, այլև քաղաքացիների բարեկեցության դեմ ուղղված գործողություն. վարչապետ

Հարկերը դեմոնիզացնելու ցանկացած փորձ համարում եմ ոչ միայն հակապետական, այլև քաղաքացիների բարեկեցության դեմ ուղղված գործողություն. վարչապետ

Կառավարության նիստում այսօր քննարկվում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնեց՝ նախագիծը վերաբերում է օրինապահության ինստիտուտի բարելավմանը, որը ներդրվել է 2021 թվականին՝ օրենքի մակարդակով, և նպատակ է ունեցել խրախուսելու հարկային կարգապահությունը՝ որպես մշակույթ արմատավորելու հարկերի վճարումը, ինչպես նաև ապահովելու հարկային վարչարարության շարունակական բարելավումը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում