ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ ապրիլի 7-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 2.46 դրամով և կազմել 476.92 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.69 դրամով և կազմել 519.51 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.41 դրամով և կազմել 6.26 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.60 դրամով և կազմել 623.48 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 366.89 դրամով և կազմել 29595.63 դրամ: Արծաթի գինը նվազել է 8.24 դրամով և կազմել 372.06 դրամ: Պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16414.1 դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում