2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20 % հետվճար
2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20% հետվճար՝ գործող 12%-ի փոխարեն, հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Արդյունքում՝ կենսաթոշակի կամ նպաստի չափը կարող է բարձրանալ մինչև 10,000 դրամով՝ գործող 6,000-ի փոխարեն։ Միաժամանակ, ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը։ Այսօրվա նիստում Կառավարությունը հաստատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագիծը։
Նշենք, որ 2025 թ. հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ ծրագրից օգտվում է 366 հազար 432 քաղաքացի․ մեկ շահառուի ստացած հետվճարի միջին չափը 4,157 դրամ է։
Ծրագրի մեկնարկից մինչ օրս կենսաթոշակային քարտերով իրականացվել է 314 մլրդ 194 մլն դրամի անկանխիկ գործարք, և հետվճարի տեսքով շահառուներին հետ է վերադարձվել շուրջ 30 մլրդ դրամ։


Կարծիքներ