Վահան Քերոբյանը Լոնդոնում անդրադարձ է կատարել Հայաստան-Մեծ Բրիտանիա ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությանը

Վահան Քերոբյանը Լոնդոնում անդրադարձ է կատարել Հայաստան-Մեծ Բրիտանիա ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 26-ին Լոնդոնում հանդիպել է Բիզնեսի և առևտրի պետական դեպարտամենտի նախարար Տիմոթի Մինտոյի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։

Այս մասին հայտնում են նախարարությունից:

Հանդիպմանը քննարկվել են առևտրի, ծառայությունների և ներդրումների հետ կապված հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում