Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ

Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին, որոնց պատասխանները ներկայացնում ենք ստորև. 

Խաղաղության գործընթացը երբեք հեշտ և պարզ չէ և հիմնականում բաղկացած է լինում այնպիսի որոշումների ընդունումից և դրանց իրագործումից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից։ Եթե այդ որոշումների նկատմամբ մեր վերաբերմունքը շարունակենք ձևավորել «հակամարտելու» տրամաբանությամբ, ապա այն միանշանակ բացասական է լինելու։

Թեև շատերիս համար դժվար է մեզ դուրս դնել այդ տրամաբանությունից, բայց կարծում եմ յուրաքանչյուրս առնվազն անձնական մակարդակում, իսկ նաև դրա արդյունքում հավաքական մակարդակում, մենք պետք է ջանք գործադրենք այդ ուղղությամբ։

Հակամարտող կողմերի միջև կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է։

Եվ այսօր մենք պետք է արձանագրենք, որ ունենք էական առաջընթաց այս հարցում։ Առաջընթացն էական է նաև, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր, ինչը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է, որով ճանաչվել է մեր տարածքային ամբողջականությունը՝ հիմնված ՀԽՍՀ վարչական տարածքի վրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում