Հեղափոխական քայլ է կատարվել. Գրիգոր Մինասյանը` արբիտրաժային կենտրոնի ստեղծման մասին

«Կենտրոնը պետք է լինի անկախ, պետք է լինի ոչ պետական և շատ կարևոր է, որ կենտրոնի հիմնադիրներն ունենան աշխարհի բիզնես միջավայրում համապատասխան ընկալում: Երկարատև աշխատանքի արդյունքում ունեցանք արդեն 2,5 ամիս առաջ ստեղծված արբիտրաժային կենտրոնի ծնունդը»:
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Երևանում տեղի ունեցած Միջազգային արբիտրաժային կոնֆերանսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ հավելելով, որ շատ կարևոր է՝ այդ կենտրոնը ստեղծվի ոչ պետական հաստատության հիմքով, որովհետեւ միջազգային ստանդարտն ու կառուցակարգերը հուշում են, որ կենտրոնը պետք է լինի անկախ, ոչ պետական:
«Սա հնարավորություն է ստեղծում խոշոր բիզնեսի համար, որ երբ բացում են բիզնես ներդրումների քարտեզը, տեսնեն, որ Հայաստանում բացի ներպետական դատարաններից, հնարավոր է վեճերի լուծումը վստահել այլ ընկերությունների, այլ մասնավոր ճանաչված կառույցի: Դա նշանակում է թե՛ ներդրումների խթանում, թե՛ դատական ռիսկերի համապատասխան կառավարում, արագություն: Այդ գործերը քննում են արբիտրաժային կենտրոնում ոչ թե մեր պատկերացրած պատմուճանով դատավորները, այլ հենց մասնագետները»,- ընդգծեց Մինասյանը:
Ըստ նրա՝ սրանով հեղափոխական քայլ է կատարվել, և արբիտրաժային որոշ վճիռներ դուրս են բերվել դատական հաստատման տիրույթից։
Կարծիքներ