Չինաստանը գաղտնի առաջադիրք է կառուցում Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում. Washington Post

Չինաստանը գաղտնի առաջադիրք է կառուցում Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում. Washington Post

Չինաստանը գաղտնի ռազմածովային օբյեկտ Է կառուցում Կամբոջայում իր զինվորականների կողմից օգտագործելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Washington Post թերթը՝ վկայակոչելով անունը չնշած արեւմտյան պաշտոնյաների:

Նրանց ասելով՝ խոսքը Սիամի ծոցի կամբոջական «Ռեամ» ռազմածովային բազայի հյուսիսային մասի» օբյեկտի մասին Է: Այս շաբաթ տեղի կունենա օբյեկտի հիմնարկեքը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, ինչպես Չինաստանը, այնպես Էլ Կամբոջան հերքում են այդ տեղեկատվությունը եւ «միջոցներ ձեռնարկում գործողությունը թաքցնելու համար»:

Washington Post-ի կարծիքով՝ Կամբոջայում ՉԺՀ-ի ռազմածովային ուժերի բազայի կառուցումը Պեկինի ռազմավարության մի մասն Է ամբողջ աշխարհում ռազմական օբյեկտների ցանց ստեղծելու գործում՝ որպես աջակցություն իսկապես համաշխարհային տերություն դառնալու ձգտմանը:

Ինչպես գրում Է հրատարակությունը, բազան Կամբոջայում երկրորդ չինական ռազմական առաջադիրքը կդառնա, որը գտնվում Է ՉԺՀ-ի սահմաններից դուրս, բայց առաջինը՝ ստրատեգիապես կարեւոր Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Առայժմ Պեկինի միակ օտարերկրյա ռազմաբազան գտնվում Է արեւելյան Աֆրիկայի Ջիբուտիում: Պաշտոնյաների եւ վերլուծաբանների խոսքով՝ «օբյեկտի առկայությունը, որը կարող Է խոշոր նավեր ընդունել Հարավ-չինական ծովից դեպի արեւմուտք, կդառնա տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու Չինաստանի ձգտման կարեւոր տարրը եւ կուժեղացնի երկրի ներկայությունը Հարավ-Արեւելյան Ասիայի հանգուցային ծովային ճանապարհների հարեւանությամբ»:

«Իսկությունն այն Է, որ Չինաստանը ցանկանում Է այնքան հզորանալ, որպեսզի տարածաշրջանն իր առաջնությանը տեղի տա՝ հետեւանքների հետ բախվելու փոխարեն»,-հրատարակությունը մեջբերում Է պաշտոնյաներից մեկի խոսքը: 2019 թվականին Wall Street Journal թերթը հաղորդել Էր Կամբոջայի եւ Չինաստանի միջեւ գաղտնի համաձայնագրի առկայության մասին, որը վերաբերում Է Կամբոջայի ռազմածովային բազան 30 տարի ՉԺՀ-ի զինված ուժերի կողմից օգտագործելուն:

Ավելի ուշ Կամբոջայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչն այդ տեղեկությունը համարել Է «կեղծ տեղեկատվության վատագույն օրինակ»: Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նույնպես հերքել Է այդ հաղորդագրությունները՝ դրանք անվանելով ստահոդ լուրեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում