Իրանում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Իրանում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Իրանի հարավ-արևելքում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հրապարակած տվյալները։

Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 7։50-ին, էպիկենտրոնը գտնվել է Ֆանուջ քաղաքից  (բնակչությունը` 13 հազար)  58 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում