Գիտնականները փնտրում են «մուգ նյութի» հետքերը

Տիեզերական «Հաբբլ» հեռադիտակը ստացել է Abell 3827 գալակտիկայի նոր լուսանկարներ, որոնցում գիտնականները փնտրում են «մուգ նյութի» հետքերը: «Մուգ նյութի» մասին հիպոթեզը ժամանակին առաջ քաշվեց, որպեսզի բացատրվեն շատ երևույթներ, որոնք չեն համապատասխանում տիեզերական օրենքներին:
Օրինակ՝ աստղագետները պարզել են, որ գալակտիկաների արտաքին մասը պպտվում է անոմալ արագությամբ: Այդպիսի արագություն կարող էր հրահրել այնպիսի մի նյութ, որի զանգվածը մի քանի անգամ գերազանցեր սովորական տեսանելի նյութը: Հիպոթեզի համաձայն, այդպիսի նյութը չի մասնակցում էլեկտրամագնիսական փոխազդեցությանը, այդ պատճառով անտեսանելի է ուղղակի դիտարկման համար: Բայց հետազոտել այն կարելի է՝ տեսանելի օբյեկտների վրա նրա գրավիտացիոն ազդեցության միջոցով:
Abell 3827-ի ուղեծիրը լավ տեսանելի է: Մինչդեռ իրականում դա հեռավոր գալակտիկայի լույսն է: Այն պետք է ուղիղ լինի, սակայն ուժեղ գրավիտացիոն կուտակումը թեքում է ուղեծիրը: Աստղագետները կարծում են, որ գրավիտացիայի աղբյուրը Abell 3827-ի միջուկում է, իսկ այդ ուժն այնպիսին է, որ բացատրում է մուգ նյութի առկայությունը:
Կարծիքներ