Մակրոնն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ԼՂ վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ ու անարգել վերադարձը

Մակրոնն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ԼՂ վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ ու անարգել վերադարձը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանին կոչ է արել ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, որի համաձայն նա պետք է ապահովի, անցած տարվա սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքած այն անձանց անվտանգ ու անարգել վերադարձը, ովքեր ցանկանում են վերադառնալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մակրոնը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

 «Մենք կոչ ենք անում ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը։ Համաձայն այս որոշման՝ Ադրբեջանը պետք է ապահովի, որպեսզի այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից և ովքեր ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել ու արագորեն»,-ասել է Մակրոնը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում