Ինչ անել արևից այրվածք ստանալու դեպքում

Ինչ անել արևից այրվածք ստանալու դեպքում

Ամեն օր արևի ակտիվությունը մեծանում է. ինչպես կարելի է արևից այրվածք ստանալու դեպքում ինչպես հարկն է խնամել աշկը: Այդ մասին Sputnik ռադիոյին պատմել է մաշկաբան և կոսմետոլոգ Ստանիսլավ Արկաննիկովը:

Արագ ու ուժեղ արևայրուք ունենալու ցանկությունը հաճախ հանգեցնում է այրվածքների: Դրանցից խուսափելու համար հարկավոր է օգտագործել հատուկ պաշտպանիչ քսուքներ և փորձել արևի տակ լինել միայն այն ժամանակ, երբ այն շատ ակտիվ չէ. առավոտյան մինչև ժամը 10-11 և երեկոյան 17-ից հետո, ասել է բժիշկը: Նա բացատրել է, թե ինչպես վարվել, եթե մաշկը այրվել է, կարմրել է և ցավոտ զգացողություններ են առաջացել։

Բժիշկը նշեց, որ արևից առաջացած այրվածքներից փրկվելու որոշակի ալգորիթմ կա:

«Առաջին բանը, որ դուք պետք է անեք, արևից փախչելն է, և ոչ թե պարզապես փախչել ծածկի տակ, քանի որ այնտեղ օդը նույն ջերմաստիճանի կլինի, և դա այդ իրավիճակում վնասակար ազդեցություն կունենա մաշկի վրա, այլ վազել արևից պաշտպանված վայր, որտեղ ջերմաստիճանը ցածր կլինի: Նման հնարավորության բացակայության դեպքում անհրաժեշռ է ծածկվել այնպիսի հագուստով, որը հնարավորինս կպաշտպանի ձեզ ուլտրամանուշակագույն ճառագայթումից. իդեալական կլինի բամբակյա հագուստ և ցանկալի է այն թրջել սառը ջրի մեջ», – ասել է Ստանիսլավ Արկաննիկովը:

Հաջորդ քայլը սառը ցնցուղն է, որը պետք է արվի առաջին իսկ հնարավորության դեպքում: Ջուրը, որի ջերմաստիճանը պետք է լինի մոտ 20 աստիճան, կօգնի թեթևացնել գրգռվածությունը, հանգստացնել մաշկը, իջեցնել մարմնի ջերմաստիճանը և դադարեցնել այրվածքի զարգացումը: Այս դեպքում ուժեղ հոսքից պետք է խուսափել, որպեսզի մաշկն էլ ավելի չվնասվի, բացատրել է բժիշկը: Նա ավելացրել է, որ եթե այրվածքի ցավը չի վերանում, կարելի է ցավազրկող դեղամիջոց օգտագործել:

«Ցավային զգացողություններին կարող են ավելանալ ցավոտ այրոցը, որը հնարավոր է վերացնել միայն դեղամիջոցներով: Ցավը թեթևացնելու ամենադյուրին ճանապարհը պարացետամոլն է կամ իբուպրոֆենը», – ասել է Ստանիսլավ Արկաննիկովը:

Ըստ նրա՝ մեկ այլ պարտադիր կետ մաշկի խոնավացումն է, ընդ որում՝ ոչ թե թթվասերով կամ կեֆիրով, այլ հատուկ խոնավեցնող միջոցներով՝ նախընտրելի է վիտամին E- ով, երիցուկի էքստրակտով, ալոեի հյութով և պանտենոլով:

«Այրվածքների դեպքում ոչ մի դեպքում չի կարելի օգտագործվեն սպիրտ պարունակող լոսյոններ և թթու պարունակող նյութեր, ինչպիսիք են կեֆիրը կամ թթվասերը, դա կարող է բացասաբար ազդել մաշկի որակի վրա. այն կծերանա, եթե այրվածքի դեպքու նման նյութերի ազդեցությանը ենթարկվի», – ասել է Սմասնագետը։

Նա ավելացրել է, որ երբ կարմրությունը, այրոցը և այլ ցավոտ զգացողություններն անցնեն, հնարավոր կլինի նորից արևային լոգանք ընդունել՝ բայց բոլոր նախազգուշական միջոցները ձեռնարկելով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում